Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Չինական ընկերությունները նավթ կորոնեն Վրաստանում

Չինական ընկերությունները նավթ կորոնեն Վրաստանում
01.11.2016 | 15:38

Beijing Fangyuan Chint Energy Technical CO.,LTD և Vm Energy LTD չինական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել առաջիկա չորս տարում 150 մլն դոլար ներդնել Վրաստանի տարածքում նավթ ու գազ որոնելու և արդյունահանելու համար: Հուշագիրը Թբիլիսիում ներկայացրել են չինական ընկերությունների և Վրաստանի Գործընկերային հիմնադրամը:

Փաստաթղթի համաձայն՝ չինական կողմը նավթի ու գազի արդյունահանման հետազոտական աշխատանքներ անցկացնելու, բիզնես-պլան կազմելու պարտավորություն է ստանձնում, որից հետո վերջնական տեսքով կներկայացնի նախագիծը։

Դիտվել է՝ 2956

Մեկնաբանություններ